Հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը, փոխանցում է Reuters-ը: Սպիտակ տան փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Ֆլինը պետք է «գնահատի իրավիճակը», երբ հայտնի դարձավ, որ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը լիարժեք տեղեկատվություն չի հրապարակել Վաշինգտոնում ՌԴ դեսպանի հետ հեռախոսազրույցների վերաբերյալ: Նա պնդել էր, թե դեսպանի հետ չի քննարկել ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների հարցը, թեպետ ավելի ուշ պարզվել է, որ այդ թեման, այդուհանդերձ, շոշափվել է: Անվտանգության հարցերով խորհրդականին ժամանավորապես կփոխարինի պաշտոնաթող գեներալ Քեյթ Քելոգը՝ մինչ Թրամփը կորոշի, թե ով է լինելու նոր խորհրդականը: