Ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:
Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը և Տավուշի մարզի Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի Սարիգյուղ-Տիրանց հատվածը: Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում և Արմավիրի մարզում տեղ-տեղ մերկասառույց է: Արագածոտնի, Արմավիրի մարզերում, Կոտայքի մարզի Չարենցավան, Աբովյան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին ձյուն է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Հայաստանի տարածքում այսօր և վաղը երեկոյան ժամերին, փետրվարի 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ մառախուղ: Փետրվարի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-17-ին էապես չի փոխվի, 18-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով: Երևանում փետրվարի 14-15-ին, 16-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն: Փետրվարի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: