Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Ելք» դաշինքն իր ցուցակի առաջին երեք անունները որոշեց քվեարկությամբ

«Ելք» դաշինքն իր ցուցակի առաջին երեք անունները որոշեց քվեարկությամբ
14.02.2017 | 18:13

«Ելք» դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնող թեկնածուների հերթականությունը որոշվել է քվեարկությամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասացին դաշինքի ներկայացուցիչները:
««Ելք» դաշինքի անդամ 3 կուսակցություններից ամեն մեկը կներկայացնի անուն, թե ում կառաջարկի որպես առաջին համար իր գործընկեր 2 կուսակցություններից: Այսինքն` ինքն իր ներկայացուցչին կողմ քվեարկել չի կարող»,- բացատրեց «Ելք»-ի ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը:
Քվեարկությունից առաջ ելույթ ունեցան երեք կուսակցությունների ղեկավարները:
«Ելք» դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընտրել են ցուցակը կազմելու այս ձևը որպես ժողովրդավարության ու ինստիտուցիոնալ ղեկավարման հիմք: «Ինչ արդյունքներ էլ ունենանք, բոլորս իրար շնորհավորելու ենք ու ցանկացած լուծում լինելու է բոլորիս հաղթանակը»,- ասաց Ն. Փաշինյանը:


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ևս նշեց, որ իր համար կարևոր չէ, թե ով որ համարի տակ կլինի: «Մեր դաշինքում առաջին եռյակը որոշումներ չի կայացնում, կայացնում է քաղաքական խորհուրդը` կոնսենսուսով»,- ասաց Արամ Սարգսյանը:
Գոծընկերներին կրկնեց նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` ընդգծելով, որ իր համար ևս կարևոր չէ, թե որ տեղում կլինի ցուցակում. «Ամեն դեպքում ես հաջողակ մարդ եմ, որտեղ էլ լինեմ, դաշինքը հաղթելու է»:
«Ելք» դաշինքը քվեարկությունից անմիջապես հետո հրապարակեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր համամասնական ցուցակի առաջին եռյակի անունները: Դաշինքի ցուցակը կգլխավորի «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը, երկրորդը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է, երրորդը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը։ «Ինձ համար սա մեծ անակնկալ էր, ինձ համար որևիցե տարբերություն չի եղել և հիմա էլ չկա, «Ելք» դաշինքը չունի առաջնորդ, տնօրեն, «Ելք» դաշինքը նոր սերնդի դաշինք է և ունի առաջնորդներ, երեք կուսակցությունների առաջնորդները «Ելք» դաշինքի առաջնորդներն են համարվում»,- իր ելույթում հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ