ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հորդորել է բարեփոխել Անվտանգության խորհուրդը և միջազգային ֆինանսական հաստատությունները: «Եթե վերցնենք, օրինակ, ՄԱԿ-ը, այսօր ակներև է բացահայտ անվստահությունն Անվտանգության խորհրդի նկատմամբ, հստակ ըմբռնումը, որ Անվտանգության խորհուրդն այլևս չի համապատասխանում այսօրվա աշխարհի տրամաբանությանը, որը տարբերվում է այն աշխարհից, որը գոյություն ուներ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ստեղծվեց այդ խորհուրդը»,- ասել է Գուտերիշը՝ Դուբայում ելույթ ունենալով կառավարման հարցերին նվիրված համաշխարհային գագաթնաժողովում: Նրա կարծիքով՝ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ չեն կարողանում արդյունավետ արձագանքել ժամանակակից խնդիրներին: «Մենք դժվարությունների ականատեսներն էինք գլոբալ ֆինանսական ճգնաժամը հաղթահարելիս: Անհրաժեշտ են գլոբալ ինստիտուտների խոր բարեփոխումներ, Անվտանգության խորհրդի, ֆինանսական ինստիտուտների գործունեության հետ կապված բարեփոխումներ: Բարեփոխումների կարիք ունեն նաև մեր աշխատանքի բոլոր ասպեկտները»,- նշել է ՄԱԿ-ի նախագահը: Գուտերիշն ընդգծել է, որ եկել է զարգացման ոլորտում ՄԱԿ-ի համակարգը բարեփոխելու ժամանակը: