Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սահակ Մաշալյան. Հոգևորականներ, առաջնորդներ և ժողովուրդ, ինձ միայնակ թողեցիք

Սահակ Մաշալյան. Հոգևորականներ, առաջնորդներ և ժողովուրդ, ինձ միայնակ թողեցիք
14.02.2017 | 18:17

Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը հրաժարական է տվել։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը իր հրաժարականի մասին գրավոր հայտարարություն է տարածել, որում նշել է, թե այդ քայլին է գնում Պոլսո հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի պահվածքի պատճառով։ Սահակ Մաշալյանն իր հայտարարության մեջ մեղադրել է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին՝ ժամանակին պատրիարքի տեղապահի ընտրությունը արգելելու, այս տարվա Սուրբ Ծնունդին հավատացյալներին տված խոստումը դրժելու մեջ։ Մաշալյանը շեշտել է, թե արքեպիսկոպոս Աթեշյանը խոստացել էր պատրիարքի ընտրությունների համար դիմել նահանգապետարան, սակայն վերջին պահին ասում է, որ չի դիմելու, քանի որ հայ համայնքից Պետրոս Շիրինօղլուին Էրդողանն ասել է, թե պետք է սպասել հանրաքվեի ընտրություններից հետո։ Եպիսկոպոս Մաշալյանը հիշեցրել է, որ հայ եկեղեցու 1717 տարվա պատմության մեջ երբեք այսքան երկար ժամանակ առանց պատրիարքի կամ առանց կաթողիկոսի ժամանակաշրջան չի եղել, իսկ այս պահին արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի պատճառով այդ ամենը տեղի է ունենում։ Իր հայտարարության վերջին մասում Մաշալյանը նշել է, որ հրաժարական է տալիս Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդի պաշտոնից, Հովակիմ 1461 հիմնադրամի երկրորդ նախագահի պաշտոնից ու հանում իր թեկնածությունը պատրիարքի ընտրություններում։ «Մի հոգու հաճույքների համար ամեն տեսակ արտոնություններ տվող հիմադրամների ղեկավարներին, եկեղեցու ու համայնքի խնդիրները բանի տեղ չդնող ժողովրդի համար արդեն չեմ ուզում ծառայել։ Լքում եմ քաղաքը։


Հոգևորականներ, առաջնորդներ և ժողովուրդ, ինձ միայնակ թողեցիք։ Սա պարտության ճիչ է։ Բայց ոչ միայն ես եմ պարտվել, այլև դուք էլ եք պարտվել։ Եվ կրկին մի հոգի է հաղթել։ Աստված օգնական»,- գրել է եպիոսկոպոս Սահակ Մաշալյանը։

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ