«Ծառուկյան» և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները հնարավորության դեպքում կոալիցիա կձևավորեն իշխող ՀՀԿ-ի հետ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ամենապատասխանատու պահին լքեց քաղաքական դաշտը:
«Նրանք մեզ մեղադրում էին, որ մենք չմիացանք իրենց և չօգնեցինք իշխանափոխություն իրականացնել: Այն պահին, երբ պետք է իշխանափոխություն կատարվեր, և մենք պատրաստ էինք օգնել այդ հարցում, նրանք լքեցին դաշտը: Ես չեմ ուզում ասել՝ փախան քաղաքական դաշտից: Մենք պետք է երաշխիքներ ունենանք, որ նման իրավիճակներում փախուստի դիմողներ չեն լինի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: