Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Փաշինյան. Օսկանյանը երկրորդ նախագահի Ռիբենտրոպն է

Փաշինյան. Օսկանյանը երկրորդ նախագահի Ռիբենտրոպն է
14.02.2017 | 18:19

Հայաստանի ԱԳ նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ռիբենտրոպն է (1938-1945 թթ. Գերմանիայի ԱԳ նախարար)՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ 2008-ի մարտին 10 օր շարունակ Օսկանյանն արտաքին աշխարհում արդարացնում էր Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը: «Շատերն ասում են, որ նա ԱԳ նախարարն էր: Եթե այդպես է, ուրեմն Ռիբենտրոպին չէին դատի Նյուրնբերգի դատարանում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ