Եթե մամուլին հղումներ անենք, Սերժ Սարգսյանը պետք է անպայման լիներ ցուցակում, որ դառնար ԱԺ նախագահ՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին՝ թե հաշվի առնելով, որ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը, հնարավո՞ր է, որ 2018-ին վարչապետ լինի հենց նա։ Ո՞րքանով է նպատակահարմար, որ սահմանային լարվածությանը զուգահեռ Պաշտպանության նախարարը զբաղվի ոչ թե այդ հարցերով, այլ՝ քարոզչությամբ, ՀՀԿ խոսնակն արձագանքեց. «ՊՆ նախարարը քաղաքական պաշտոն է, բացի այդ, Վիգեն Սարգսյանը օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում է զբաղվելու քարոզչությամբ, ինչպես ՀՀԿ ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր պաշտոնյա: Մենք ամեն ինչ անելու ենք օրենքի տառին համապատասխան, անհոգ եղեք, առաջինը մենք ենք հետամուտ լինելու, որ հարգենք օրենքն ու մեր պաշտոնական պարտականությունները չխաչվեն քարոզարշավի հետ»: