Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի աջակցել Միացյալ Թագավորություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը չեղարկելու խնդագրին՝ ասվում է նախարարների կաբինետի պաշտոնական պատասխանում: Խնդրագիրը 1,85 մլն մարդ է ստորագրել։ «Կառավարությունը չի աջակցում այդ խնդրագրին։ Վարչապետը հունվարի 27-ին ԱՄՆ այցի ժամանակ Նորին մեծություն թագուհու անունից նախագահ Թրամփին հրավիրել է այս տարի պետական այցով Մեծ Բրիտանիա: Հրավերքն ընդունվել է։ Այն արտացոլում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունների կարևորությունը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։
Այցի ժամկետները որոշված չեն։ Ինչպես նախկինում հայտարարել են Լոնդոնի ոստիկանության ղեկավարությունում, շատ հավանական է, որ ԱՄՆ նախագահը Մեծ Բրիտանիա այցելի հունիսին։