Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները բանակցություններ կանցկացնեն մարտի 8-ին Փարիզում՝ ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
«Նախագահ Սարգսյանը կայցելի Փարիզ՝ նախագահ Օլանդի հրավերով: Պետությունների ներկայացուցիչները կքննարկեն 2017-ին երկկողմ իրականացվելիք ծրագրերը»,- ասաց դեսպանը: Նա նաև տեղեկացրեց, որ այցի շրջանակներում Հայաստանի նախագահը կհանդիպի նաև ֆրանսիացի խոշոր գործարարների հետ, որոնց կներկայացվի Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչությունը: