Կրեմլում կարծում են, որ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի հրաժարականն ԱՄՆ-ի ներքին գործն է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք որևէ կերպ չենք ցանկանա մեկնաբանել, դա ամերիկացիների ներքին գործն է, նախագահ Թրամփի վարչակազմի ներքին գործը: Դա մեր գործը չէ»,- ասել է Պեսկովը: Նախօրեին Կրեմլում չէին մեկնաբանել նաև ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ հակառուսական պատժամիջոցների հարցով Մայքլ Ֆլինի զրույցների շուրջ սկանդալը: