ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակը պատրաստվում է միջսիրիական բանակցություններն սկսել փետրվարի 23-ին, սակայն չի բացառում, որ ամսաթվի տեղաշարժ կարող է լինել, հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի մամուլի քարտուղար Ալեսանդրա Վելուչին:
«Եթե ես կարողանայի խոսել 100 տոկոս հավանականության մասին, ես վիճակախաղով կզբաղվեի: Բայց ներկա պահի սցենարը փետրվարի 23-ն է: Եթե ինչ-որ բան փոխվի, մենք շուտով կիմանանք, բայց առայժմ չկան խոսակցություններ, որ դա կփոխվի»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ՄԱԿ-ում արդյոք 100 տոկոսով վստահ են, որ բանակցությունները կսկսվեն փետրվարի 23-ին: