ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը առաջին արտերկրյա այցն է իրականացնում ԳԴՀ՝ Բոնն քաղաք՝ տեղեկացնում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայությունը: Այցը նախատեսված է փետրվարի 15-17-ը:
Բոննում պետք է կայանա առաջին դեմ առ դեմ հանդիպումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հնարավոր է Սիրիան դառնա ՌԴ և ԱՄՆ արտգործնախարարների հանդիպման թեմաներից մեկը: