ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամլո քարտուղար Շոն Սփայսերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը Ռուսաստանից ակնկալում է ՈՒկրաինայում հակամարտության դեէսկալացիա և Ղրիմի վերադարձ, հայտնում է Reuters-ը:
«Նախագահ Թրամփը պարզ հասկանալ է տվել, որ Ռուսաստանի իշխանություններից սպասում է ՈՒկրաինայում բռնության դեէսկալացիա և Ղրիմի վերադարձ»,- ասել է Սփայսերը ճեպազրույցում և հավելել, որ «միաժամանակ Թրամփը ակնկալում է հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ»: