Թուրքական T24 կայքի լրագրող, Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, ահաբեկչություն քարոզելու մեղադրանքով դատապարտվել է 1 տարի 3 ամսվա ազատազրկման։ T24 կայքի փոխանցմամբ՝ դատարանը Հասան Ջեմալին մեղադրել է 2016-ի հուլիսի 11-ի «Ֆեհման Հուսեյն» (քուրդ զինյալների առաջնորդներից) հրապարակման համար՝ շեշտելով, որ հոդվածում քուրդ զինյալը ներկայացվել է գլխավոր շտաբի պետ, իսկ քրդական զինված շարժումը դրական լույսի ներքո։
Դատարանի նախագահը հետաձգել է դատավճռի կիրառումը և շեշտել, որ նմանատիպ հանցանքի դեպքում պատիժը կմտնի ուժի մեջ։