Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ծառուկյանը նպատակահարմար չի գտնում համագործակցությունը ՍԴՀԿ-ի հետ

Ծառուկյանը նպատակահարմար չի գտնում համագործակցությունը ՍԴՀԿ-ի հետ
15.02.2017 | 14:19

Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում դաշինքային համագործակցությունը սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) հետ՝ Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Վերաբացելով ակտիվ քաղաքականության փակված էջը՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ պատրաստ է հասարակական-քաղաքական ուժերի համախմբմամբ միասնաբար լուծելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները։ Դա մեր երկրի ապագայով մտահոգ քաղաքական գործչի կոչ էր՝ համախմբելու քաղաքական դաշտի կենսունակ ներուժը։ Գագիկ Ծառուկյանի կոչին արձագանքեցին քաղաքական-հասարակական բազմաթիվ, այդ թվում՝ սփյուռքի կառույցներ ներկայացնող ուժեր, որոնց հետ, այո, եղել են քաղաքական քննարկումներ, այդ թվում՝ նաև ՍԴՀԿ-ի հետ: Սակայն ինչպես ավելի վաղ ՀՌԱԿ-ի դեպքում՝ առաջ էր եկել սփյուռքյան կառույցների հետ տարաձայնությունների խնդիրը, այս դեպքում էլ առկա են ՍԴՀԿ-ՎՍԴՀԿ հակասություններն ու հանրային ու քաղաքական ոչ միարժեք ընկալումները:


Մեծ հարգանք տածելով երկու կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ էլ՝ այնուամենայնիվ Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում նրանց հետ դաշինքային համագործակցությունը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը»,- գրել է Տոնոյանը:
Գագիկ Ծառուկյանի համար, ըստ ԲՀԿ առաջնորդի խոսնակի, շարունակում է առաջնահերթություն մնալ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդումը և այդ գործում քաղաքական դաշտի միասնական ներգրավվածությունը՝ առանց ինտրիգների և ներքին խժդժությունների: ՍԴՀԿ-ն հայտարարել էր, որ դադարեցնում է քննարկումները Գագիկ Ծառուկյանի հետ

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ