Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Շառլ Ազնավուր. Մենք Ֆրանսիայի հայեր չենք, այլ՝ հայկական ծագմամբ ֆրանսիացիներ

Շառլ Ազնավուր. Մենք Ֆրանսիայի հայեր չենք, այլ՝ հայկական ծագմամբ ֆրանսիացիներ
15.02.2017 | 14:22

RFI միջազգային ֆրանսիական ռադիոկայանը հաղորդում է պատրաստել, թե Ֆրանսիայում բնակվող հայերը ում են ցանկանում տեսնել նախագահ:


Ռադիոկայանի հարցերին պատասխանել է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը: «Հայկական համայնքի մասին չի կարելի ասել, որ ինտեգրված է կամ ձուլված: Այն ֆրանսիական է: Մենք Ֆրանսիայի հայեր չենք, այլ ֆրանսիացիներ հայկական ծագմամբ: Ես երկու երկիր ունեմ՝ Հայաստան և Ֆրանսիա. մի տարբերությամբ միայն՝ ես ավելի լավ խոսում եմ ֆրանսերեն:


Քաղաքականությունն ինձ չի հետաքրքրում, ես չեմ զբաղվում դրանով: Ինձ միայն հետաքրքրում է այն, ինչ տեղի է ունենում իմ երկրում, և դա բնական է: Ես նույնիսկ կհստակեցնեմ՝ իմ երկրներում: Դրանք երկուսն են: Քաղաքական գործիչներ, նախագահներ. ես նրանց տարել եմ Հայաստան: Չեմ ստիպել նրանց, նրանք սիրով են գնացել: Եվ ես ուրախ եմ, որ նրանց դուր է գալիս մեր երկիրը, եկեղեցիները, խոհանոցը, սրտաբաց ընդունելությունը»,- ասել է Ազնավուրը ռադիոկայանին տված հարցազրույցում:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ