Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները` բլոգեր Ալեքսանդր Լապշինին օգնելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Չնայած երրորդ երկրներին Ռուսաստանի քաղաքացիներին արտահանձնելու անթույլատրելիության մասին ռուսական դիրքորոշումը բազմիցս փոխանցվել է Մինսկին, փետրվարի 7-ին Բելառուսում ձերբակալված քաղաքացի Լապշինն արտահանձնվել է Ադրբեջանին»,- ասել է նա:
«Փետրվարի 9-ին` Բաքվի քննչական մեկուսարանում նրան այցելել են Ադրբեջանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները: Ռուս դիվանագետների հետ հանդիպման ժամանակ պայմանների վերաբերյալ որևէ լուրջ բողոքներ չեն ստացվել»,- տեղեկացրել է Զախարովան: Նրա խոսքով՝ ռուսական կողմն Ադրբեջանի ԱԳՆ-ի, գլխավոր դատախազության, և այդ երկրում Իսրայելի դեսպանատան հետ մշտական կապի մեջ է: