Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Շահին Միրզոև. Ադրբեջանից փախել եմ ընտանիքով՝ մահից խուսափելու համար

Շահին Միրզոև. Ադրբեջանից փախել եմ ընտանիքով՝ մահից խուսափելու համար
15.02.2017 | 17:13

Ադրբեջանում մոտ երկու միլիոն թալիշ է ապրում և նրանք, ըստ էության, հայտարարված են պետության թշնամիներ, «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովում ասաց Ադրբեջանից փախած և Հայաստանում ապաստան ստացած թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը:

«Ադրբեջանում նրանք զրկված են ԶԼՄ-ներում իրենց խնդիրները արծարծելու հնարավորությունից։ Վերջին տարիներին մոտ 300 հազար թալիշ Ադրբեջանից ուղղակի փախել է Ռուսաստան, այնտեղից էլ՝ այլ երկրներ։ Թալիշները բանտարկվում և այլ բռնությունների են ենթարկվում Ադրբեջանում: Նրանք էլ, ովքեր մի փոքր խոսում են՝ արժանանում են բանտարկման կամ սպանվում են։ Թալիշիստանն այսօր ապրում է նույն ճակատագիրը, որի մասին հիմա խոսվում է Ղարաբաղի դեպքում։ Թալիշիստանը, կարելի է ասել, բլոկադայի մեջ է»,- հայտարարեց նա: Շահին Միրզոևն ընդգծեց՝ Թալիշիստանի հարցում հապաղել չի կարելի, քանի որ, ամենայն հավանականությամբ, կծագեն նույն ռազմական գործողությունները, ինչպես եղավ Ղարաբաղի դեպքում։ «Քաղաքական գործիչները մտածում են, բայց քանի դեռ նրանք մտածում են, Թալիշիստանում կծագեն նույն ռազմական գործողությունները, ինչ Ղարաբաղում։

Երկու միլիոնից ավելի թալիշներ կան Ադրբեջանում, ինչպե՞ս կարելի է նրանց ոչնչացնել և ամբողջ աշխարհն ուղղակի կողքից նայելո՞ւ է։ Ադրբեջանում սեփական լեզվով գրքեր, ռադիո, հեռուսատատեսություն պահանջելը նշանակում է դառնալ անջատողական, սեպարատիստ ու ազգի թշնամի»,- ասաց նա։ Շահին Միրզոևն ասաց, որ Ադրբեջանից «ուղղակի փախել է ընտանիքով՝ մահից խուսափելու համար»:
«Ադրբեջանից փախնելը ես ռիսկային չէի համարում։ Ռիսկային էր իմ՝ Ադրբեջանում գտնվելը: Կարծում եմ՝ Հայաստան գալով չեմ սխալվել»,- ընդգծեց նա:

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ

class="footer-right"> .