Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփը կհանդիպի Նեթանյահուի հետ

Թրամփը կհանդիպի Նեթանյահուի հետ
15.02.2017 | 17:14

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և խոշոր գործարարների հետ, հեռախոսով կզրուցի Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի հետ և կճաշի փրայմերիզի իր մրցակից Մարկո Ռուբիոյի հետ՝ հայտնում է Սպիտակ տունը: Թրամփի և Նեթանյահուի մամուլի ասուլիսը նշանակված է տեղի ժամանակով կեսօրին (Երևանի ժամանակով 21.00-ին)։

Թրամփը կհանդիպի նաև մանրածախ առևտրի ոլորտի խոշոր ընկերությունների գլխավոր տնօրենների հետ։ Թրամփն ու առաջին տիկին Մելանյան Սպիտակ տուն ընթրիքի են հրավիրել Ռուբիոյին՝ կնոջ հետ։ Հանրապետական կուսակցության փրայմերիզի ընթացքում Թրամփն ու Ռուբիոն սուր բանավիճել են և նույնիսկ նմանակել միմյանց ֆիզիկական առանձնահատկությունները։

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ

class="footer-right"> .