ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-ին Մոսկվայում բանակցություններ կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցության խնդիրները»,- ասել է Մարիա Զախարովան։