Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լավրովն ու Թիլերսոնը Բոննում կհանդիպեն

Լավրովն ու Թիլերսոնը Բոննում կհանդիպեն
15.02.2017 | 17:19

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումը նախատեսված է փետրվարի 16-ին Բոննում՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Բոննում G20 գագաթնաժողովի շրջանակներում Լավրովը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Գերմանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Լավրովի հանդիպումը նախատեսված է փետրվարի 17-ին, իսկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ՝ փետրվարի 18-ին։

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ