Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կրեմլը պատասխանել է Ղրիմը վերադարձնելու մասին Սպիտակ տան հայտարարությանը

Կրեմլը պատասխանել է Ղրիմը վերադարձնելու մասին Սպիտակ տան հայտարարությանը
16.02.2017 | 11:27

Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ չի քննարկի Ղրիմը վերադարձնելու հարցը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է BBC-ին:


Այս կերպ նա մեկնաբանել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի հայտարարությունը՝ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Ռուսաստանը Ղրիմը վերադարձնի ՈՒկրաինային: «Այս թեման չի քննարկվի, քանի որ չի կարող քննարկվել: Ռուսաստանն արտասահմանցի գործընկերների հետ չի քննարկում իր տարածքի հետ կապված հարցեր»,- հայտարարել է Պեսկովը:


Պեսկովը բացասական պատասխան է տվել լրագրողի հարցին՝ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինի հետ քննարկե՞լ է Ղրիմի թեման:
Նրա խոսքով՝ Կրեմլը հույս ունի Ղրիմի հարցով իր դիրքորոշումը հասցնել նախագահ Թրամփին:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ