ԱՄԷ նախագահի հարցերով նախարարությունը հայտարարել է Աֆղանստանում երկրի դեսպան Ջումա էլ-Քաաբիի մահվան մասին։ Դեսպանը վիրավորվել էր հունվարին Կանդահարում ահաբեկչության ժամանակ։ Հունվարի 10-ին Կանդահարում պայթյունի հետևանքով զոհվել էր 11 և վիրավորվել 16 մարդ։ Զոհվել է ԱՄԷ հինգ դիվանագետ, վիրավորվել էր Աֆղանստանում ԱՄԷ-ի դեսպանը։
Պայթյունը որոտացել է Կանդահարի նահանգապետի հյուրատանը, որտեղ դիվանագետները գտնվում էին մարդասիրական առաքելությամբ։