Արևմուտքն իրավունք չունի սիրիացիների փոխարեն վճռելու Սիրիայի ապագան՝ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Europe-1 ֆրանսիական ռադիոկայանի եթերում: «Արևմուտքն իրավունք չունի ընտրելու՝ ինչն է լավ Սիրիայի համար՝ ես, թե «Իսլամական պետությունը»: Դա կարող են անել միայն Սիրիայի քաղաքացիները»,- ասել է Ասադը: Նա հայտարարել է, որ առանց Ռուսաստանի աջակցության Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարը շատ ավելի բարդ կլիներ:
«Ռուսաստանի աջակցությունն անհրաժեշտ էր Սիրիայում ահաբեկիչներին թուլացնելու համար: Առանց նրա մեզ համար շատ ավելի դժվար կլիներ պայքար մղել», - հավելել է Ասադը: