Բոննում՝ «Մեծ քսանյակի» արտաքին գերատեսչությունների համաժողովի շրջանակներում առաջին անգամ հանդիպել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Հանդիպումից առաջ Լավրովն ասել է, որ Մոսկվան չի միջամտում այլ երկրների ներքին գործերին:
Նշելով, որ Թիլերսոնի հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն մեծ թվով հիմնախնդիրներ, Լավրովը հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի կազմել ապագա համագործակցության օրակարգը: