Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը Բեռլինում վիրահատությունից հետո առաջին անգամ մեկնաբանել է պատրիարքարանի շուրջ վերջին զարգացումները՝ կոչ անելով հանդարտվել: Ըստ Վրաստանի գլխավոր դատախազության՝ Իլյա Երկրորդին փորձել են թունավորել ցիանիդով, մահափորձի մեջ կասկածվում է բարձրաստիճան հոգևորական Գիորգի Մամալաձեն, որ պատրիարքության ունեցվածքի կառավարիչն է: Վրաց ուղղափառ պատրիարքը «տարօրինակ» և «աննորմալ» է անվանել մահափորձի մեղադրանքով ձերբակալված Մամալաձեի շուրջ վերջին իրադարձությունները:
«Ես նրան վաղուց եմ ճանաչում և նրանից չեմ տեսել կամ լսել ոչինչ, բացի լավից»,- հայտարարել է կաթողիկոս-պատրիարքը՝ հավելելով, որ առաջիկա օրերին կվերադառնա Վրաստան: