Ավստրալիայի վարչապետ Մալքհոլմ Տերնբուլը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակ է վատնում, երբ քննադատում է ԶԼՄ-ներին և մեջբերում է արել ՈՒինստոն Չերչիլից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԶԼՄ-ներին պարբերաբար անվանում է «ֆեյք», «ընդդիմադիր կուսակցություն»:
Ավստրալիայի վարչապետը հայտարարել է, որ Թրամփը պետք է դադարի ԶԼՄ-ների վրա կենտրոնանալ: «Քաղաքական մեծ գործիչ ՈՒինստոն Չերչիլը մի անգամ ասել է, որ քաղաքական գործիչները, որ բողոքում են թերթերից, նման են նավաստիների, որ բողոքում են ծովից»,- ասել է նա: