Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱԳ նախարարը և Իրաքյան Քրդստանի նախագահը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր

ԱԳ նախարարը և Իրաքյան Քրդստանի նախագահը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր
17.02.2017 | 19:31

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին: Երկուստեք արժևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, մտքեր են փոխանակվել փոխայցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական համագործակցության շուրջ։

Զրուցակիցները քննարկել են Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված հարցեր: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Քրդստանի իշխանությունների համակողմանի աջակցության կապակցությամբ, ՀՀ ԱԳ նախարարի խնդրանքով Քրդստանի ղեկավարը ներկայացրել է Իրաքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում արձանագրված վերջին զարգացումները։ Նրանք անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերի:

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ