Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» ներկայացուցիչների հետ

Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» ներկայացուցիչների հետ
17.02.2017 | 19:34

Փետրվարի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է փետրվարի 13-17-ին հերթական այցով Երևանում գտնվող ՀՀ կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» ներկայացուցիչներին` ծրագրի համակարգող Ժան Դանդուրայնի գլխավորությամբ:

ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» խմբում ընդգրկված են նաև Չեխիայի և Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետները: Հանդիպման նպատակն էր Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում քննարկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» հնարավոր համագործակցությունը: Քննարկվել են ՆԱՏՕ-ի ծրագրի կողմից արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ գտնվող Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի, մագիստրատուրայի և միջին մասնագիտական կրթական պլատֆորմներում ուսումնական ծրագրերի թարմացման, դասավանդման նոր մեթոդաբանության, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, բարձրագույն կրթության համաեվրոպական Բոլոնյան գործընթացի դրույթները կյանքի կոչելու հարցերում փորձագիտական օժանդակության տրամադրմանն հարցեր:


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն արտակարգ իրավիճակների կառավարման, քաղաքացիական պաշտպանության պլանավորման և պատրաստականության ոլորտներում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում շարունակել քննարկումները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» միջև համագործակցության մեխանիզմների մշակման ուղղությամբ:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ