Ռուսաստանը երբեք վարդագույն ակնոցով չի նայել ԱՄՆ նոր վարչակազմին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ինչ վերաբերում է հիանալուն կամ հիասթափվելուն, ցանկանում եմ հիշեցնել, որ ամբողջ վերջին շրջանում մենք ասում ենք, որ երբեք վարդագույն ակնոց չենք դրել և երբեք ավելորդ պատրանքներ չենք փայփայել։ ՈՒստի, մենք ոչնչից չենք հիասթափվել»,- ասել է նա՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից հիասթափվելու վերաբերյալ հարցին։ Պեսկովը նշել է, որ նոր վարչակազմի աշխատանքների սկսվելուց ընդամենը մեկ ամիս է անցել, ուստի վաղ է եզրակացություններ անել կամ գնահատականներ տալը։
Նրա խոսքով՝ ՌԴ և ԱՄՆ նախագահների շփումներ չեն եղել։ Նա հստակեցրել է, որ դեռևս հայտնի չէ՝ երբ դրանք կարող են տեղի ունենալ։