Աստանայում Սիրիայի շուրջ բանակցությունների նոր փուլը կկայանա մարտին՝ Tasnim գործակալությանը հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Ջաբերի Անսարին, նա Իրանի պատվիրակությունը գլխավորել է Ղազախստանում տեղի ունեցած բանակցությունների առաջին և երկրորդ փուլերում:
Աստանայում հինգշաբթի և ուրբաթ կայացած բանակցությունների գլխավոր արդյունքը դարձել է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ Սիրիայում հրադադարի վերահսկողության մոնիթորինգային խմբի ստեղծման վերջնական պայմանավորվածությունը: «Ըստ նախնական համաձայնության, որը վերջնականապես կձևակերպվի դիվանագիտական կոնսուլտացիաների ընթացքում, Սիրիայի կառավարության և ընդդիմադիր խմբավորումների միջև բանակցությունների հաջորդ փուլը Ղազախստանում կկայանա մինչև մեկ ամսվա ընթացքում»,- նշել է գործակալությունը:
Աստանայում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտևն ավելի վաղ հայտարարել Է, որ ՌԴ-ն ակնկալում է մեկ ամսում վերջնականապես համաձայնեցնել Սիրիայում հրադադարի խախտման համար պատժամիջոցների վերաբերյալ փաստաթղթերը: