Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բողոքի ակցիա Մինսկում՝ ընդդեմ ձրիակերության մասին հարկի

Բողոքի ակցիա Մինսկում՝ ընդդեմ ձրիակերության մասին հարկի
18.02.2017 | 12:58

Մինսկում բողոքի ակցիա է անցկացվել նախագահի՝ ձրիակերության հարկի մասին հրամանագրի դեմ։ Նախագահի նախկին թեկնածու և ակցիայի կազմակերպիչ Նիկոլայ Ստատկևիչը հայտարարել է, որ եթե մեկ ամսում չչեղարկվի հրամանը, ակցիան կկրկնվի մարտի 25-ին։

Հրամանագիրը սահմանում է վճար՝ պետական ծախսերի ֆինանսավորմանը չմասնակցելու համար։ Ակցիայի ընթացքում ցուցարարները պահանջել են նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը, պահանջել են դադարեցնել բնակչության իրական եկամուտների կրճատումը, կոմունալ վճարների աճը և վերադարձնել քաղաքացիներին արդար ընտրությունները։

Դիտվել է՝ 780

Մեկնաբանություններ