Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պյոտր Սվիտալսկի. Սա միակ վայրն է Հայաստանում, որն ունի Եվրոպայի հրապարակ

Պյոտր Սվիտալսկի. Սա միակ վայրն է Հայաստանում, որն ունի Եվրոպայի հրապարակ
18.02.2017 | 23:57

Եվրամիությունը սկսում է ծրագրեր իրականացնել Հայաստանի մարզերում: Ծրագրերի մեկնարկը տրվում է Շիրակի մարզում՝ 1 մլն եվրո բյուջեով դրամաշնորհային ծրագրով ԵՄ-ն նպատակ ունի զարգացնել մարզի «մշակութային ու ստեղծարար» ոլորտները: Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, կարևորելով տարածքային համաչափ զարգացումը, նշեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է կոնկրետ ոլորտների զարգացումից զատ՝ նաև աշխատատեղեր ստեղծելու խնդիր լուծել:

«Այս ծրագիրն այստեղ՝ Շիրակում կստեղծի 90 նոր աշխատատեղ, միևնույն ժամանակ, աջակցություն կտրամադրվի 180 տարբեր մարդկանց գործունակության, որոշ ընկերությունների մրցունակության ամրապնդմանը: Կհարցնեք՝ այդ գումարով հնարավո՞ր է իրավիճակ փոխել: Իհարկե, պետք է իրատես լինենք. սա մի կաթիլ է այս մարզի կարիքների օվկիանոսում: Թեև հավատացած եմ՝ այս ծրագրերը կունենան նաև դոմինոյի էֆեկտ: Մենք սա առաջին անգամ ենք անում, սրանք մարզային զարգացման ծրագրեր են, և մեծ հույսեր ունենք, որ կհաջողվեն: Եթե հաջողվեն, կարծում եմ, այս մարզում ԵՄ-ն ամբողջությամբ պատրաստ կլինի շարունակել ներդրումներն ավելի մեծ ծավալով»,- ասաց Սվիտալսկին: Նա ասաց, որ Շիրակի մարզում ԵՄ-ն ավելի շատ ներդրումներ անելու շուրջ իշխանությունների հետ քաղաքական համաձայնություն է ձեռք բերվել: «Կա քաղաքական փոխհամաձայնություն, որ Շիրակն ավելի շատ ուշադրության է արժանի: Գաղտնիք չէ, որ մենք սերտորեն հսկում ենք «Կումայրի» ծրագրի իրականացման սկիզբը, որը կառավարությունն ու Կենտրոնական բանկն են նախաձեռնել: Կարծում ենք, որ զբոսաշրջությունն էլ կարող է մեծ ապագա ունենալ այս մարզում»,- շարունակեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Նա անդրադարձավ ծրագրի իրականացման վերահսկողությանը, որի նպատակն է՝ տրամադրվելիք միջոցները նպատակին ծառայեցնելը: Պյոտր Սվիտալսկին ասաց, որ ԵՄ-ն դրամաշնորհի հատկացման ու վերահսկման խիստ ընթացակարգեր է սահմանել:

Ինչո՞ւ է ծրագիրը սկսվում Շիրակի մարզից, ԵՄ դեսպանը պարզաբանեց՝
«Հիմնական պատճառն այն է, որ տարբերությունները, անհամաչափությունը Երևանի ու Շիրակի մարզի, կամ Գյումրու միջև զգալի է: Մյուս կողմից՝ Գյումրին երկրի երկրորդ քաղաքն է, հրաշալի պատմությամբ: Նաև շատ եվրոպական քաղաք է մշակության ժառանգության տեսանկյունից: Մենք այստեղ մեզ ավելի շատ ենք զգում ինչպես տանը: Սա միակ վայրն է Հայաստանում, որն ունի Եվրոպայի հրապարակ»:

Դիտվել է՝ 736

Մեկնաբանություններ