Մյունխենում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: Հանդիպմանն անդրադարձել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանն առնչվող հարցերին։ Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին ներկայացրեց նախօրեին Ադրբեջանի ԱԳնախարարի ու համանախագահների հետ հանդիպումը։
Երկուստեք կարևորվեց ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։