Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 18-ին հանդիպեց միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսին:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ընթացքը: Էդվարդ Նալբանդյանը և Դիմիտրիս Ավրամոպուլոսն անդրադարձան երեք տարի առաջ ուժի մեջ մտած Հայաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի հաջող իրականացմանը: Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստանի և ԵՄ միջև մուտքի ազատականացման երկխոսության հարցերի վերաբերյալ: