Եվրոպական միությունը պետք է ամրապնդի եվրոյի գոտին և պաշտպանի արժութային միությունը՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսում:
«Մենք պետք է ամրապնդենք մեր ընդհանուր արժույթը»,- ասել է Մերկելը՝ հիշեցնելով, որ ԵՄ-ն արդեն ապրել է երկու ֆինանսական ճգնաժամ: «Երբ մենք ընդհանուր արժույթի ներդրման որոշում էինք կայացնում, պատրաստ չէինք ճգնաժամերի լուծման, չէինք մշակել պաշտպանական մեխանիզմներ»,- ասել է Մերկելը: