Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն կարծում է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը պետք է հետաքրքրված լինեն ուժեղ և կայուն ԵՄ-ի գոյությամբ: Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում նա ասել է. «Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի շահերից է բխում, որ կայուն Եվրոպա գոյություն ունենա, որը նորմալ է գործում, անհրաժեշտ ողջ պատասխանատվությամբ է մոտենում իր առաջադրանքների կատարմանը, անհրաժեշտ դեր է խաղում խաղաղության, բարգավաճման և կայուն զարգացման համար պայքարում»,- ասել է Էյրոն:
Պատասխանելով հարցին «ՌԴ և ԱՄՆ-ի ղեկավարներն ուզում են թուլացնե՞լ Եվրոպան»՝ Էյրոն ասել է, որ «որոշ հայտարարություններ և դիրքորոշումներ թույլ են տալիս դա ենթադրել»: