Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ֆրանսիացիների երկու երրորդը չի ուզում, որ Ֆիյոնը նախագահի թեկնածու լինի

Ֆրանսիացիների երկու երրորդը չի ուզում, որ Ֆիյոնը նախագահի թեկնածու լինի
19.02.2017 | 18:42

Հարցումը ցույց է տալիս, որ ֆրանսիացիների 65 %-ը չի ուզում, որ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը նախագահի թեկնածու լինի, թեև հանրապետական կողմնակիցների 70 %-ն ուզում է, որ նա մնա պայքարում՝ հայտնում է Agence France-Press-ը՝ վկայակոչելով Ifop ընկերության հարցման տվյալները:

Հարցումն անցկացվել է հեռախոսով փետրվարի 17-ին և 18-ին 18 տարեկան և ավելի մեծ 1004 ֆրանսիացիների մասնակցությամբ: Ֆիյոնի թեկնածությունը վտանգվել է նրա կնոջ՝ Պենելոպայի կեղծ աշխատանքի տեղավորվելու շուրջ սկանդալի պատճառով:

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ