Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

POLITICO-ն Եվրոպայի խորհրդում «ադրբեջանական» կոռուպցիոն սկանդալի մասին

POLITICO-ն Եվրոպայի խորհրդում «ադրբեջանական» կոռուպցիոն սկանդալի մասին
19.02.2017 | 18:44

Փողերի լվացման, ավտոկրատ վարչակարգի կասկածելի գումարային փոխանցումների ու կաշառքների շուրջ սկանդալը հեղինակազրկեց մարդու իրավունքների ոլորտում Եվրոպայի ամենահարգված կազմակերպություններից մեկին, գրում է POLITICO-ի հոդվածագիրը Եվրոպայի Խորհրդում կոռուպցիոն սկանդալին նվիրված իր հրապարակման մեջ։


Ջակոպո Բարիգազին գրում է, որ Իտալիայի իշխանությունները պատրաստվում են բողոքարկել Եվրոպայի Խորհրդի անդամի նկատմամբ դատավարության մասին դատարանի որոշումը՝ փողերի լվացման մեղադրանքի մասով, բայց դա չի վերաբերի կոռուպցիայի մեջ մեղադրանքներին։ Միլանում դատավորը վերջերս որոշել էր հետաքննություն սկսել նախկին իտալացի խորհրդարանական, ԵԽ-ում ԵԺԿ խմբի նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի նկատմամբ՝ փողերի լվացման մեղադրանքով։ POLITICO -ին տված հարցազրույցում Վոլոնտեն հայտնել է, որ դատավարությանը սպասում է «վստահությամբ», սակայն հրաժարվել է պատասխանել հարցերին։ Դատախազության կարծիքով Վոլոնտեն Ադրբեջանից ստացել է գրեթե 2,4 մլրդ եվրո՝ Խորհրդում «երկրի քաղաքական դիրքորոշմանն աջակցելու» դիմաց։ «Այս գործով դատական լսումները կանցնեն ապրիլին ու ամենայն հավանականությամբ մեծ ուշադրություն կգրավեն, քանի որ հնչելու են հայտարարություններ կոռուպցիայի ու կաշառակերության մասին մի հաստատությունում, որը վաղուց ձգտում էր կառավարման լավագույն պրակտիկա ստեղծել Ադրբեջանի նման երկրներում»,- գրում է հեղինակը։ Նա հիշեցնում է, որ իրավապաշտպան կազմակերպությունները ու հակակոռուպցիոն խմբերը՝ այդ թվում Amnesty International-ը և Transparency International -ը կոչ են անում անցկացնել անկախ հետաքննություն Ադրբեջանից կասկածելի գումարների հոսքի ու որոշումների կայացման վրա ազդեցության վերաբերյալ։


Հոդվածագիրը մանրամասնում է նաև Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցի պատմությունը, որը ԵԽԽՎ-ում մերժվել էր ձայների մեծամասնությամբ։ Քվեարկությունից մի քանի օր անց Վոլոնտեն էլեկտրոնային նամակ էր գրել ադրբեջանցի քաղաքական գործիչ Էլհան Սուլեյմանովին, որում, դատախազների խոսքով, գանգատվել էր, որ նա չի հարգում իրենց պայմանավորվածությունը։


Հոդվածում նաև շեշտված է, որ ադրբեջանցի չինովնիկը չի պատասխանել իրավիճակը մեկնաբանելու խնդրանքին, չնայած տեղական լրատվամիջոցներով հայտնել է «իր երկրի նկատմամբ զրպարտանքի մասին»։ Մեղադրանքները ամբողջովին հերքում է նաև ԵԽ մեկ այլ անդամի՝ ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտի մամուլի քարտուղարը։ Ագրամունտին կասկածում են, որ նա Վոլոնտեի նման օգնել է Ադրբեջանին ձախողել զեկույցի վերաբերյալ քվեարկությունը։ Հոդվածագրին հաջողվել է ստանալ Վոլոնտեի փաստաբանի մեկնաբանությունը, որը բացատրել է, որ այդ գումարները ստացվել են «մշակութային միջոցառումների համար» ու «ոչ մի առնչություն չեն ունեցել Ստրասբուրգում վեհաժողովի աշխատանքի հետ»։

Դիտվել է՝ 645

Մեկնաբանություններ