Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրքիան առաջարկել է Սիրիայում ԱՄՆ զորամիավորում տեղակայել

Թուրքիան առաջարկել է Սիրիայում ԱՄՆ զորամիավորում տեղակայել
19.02.2017 | 21:22

Թուրքիան առաջարկել է Սիրիայում ԱՄՆ սահմանափակ զորամիավորում տեղակայել՝ Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեհմեդ Չավուշօղլուն։ Առաջարկությունը Չավուշօղլուն արել է ԱՄՆ գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանֆորդի հետ հանդիպման ժամանակ։ «Շուտով կվերցվի Էլ-Բաբը և դրանից հետո մենք կկարողանանք նույն կերպ՝ ԱՄՆ մեր կոալիցիոն դաշնակիցների հետ համատեղ գրավել Ռաքան։

Նրանց համար մենք բացել ենք մեր Ինջիրլիք ավիաբազան»,-հայտարարել է նա։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի, Իրանի և այլ երկրների հետ պետք է հասնել Սիրիայում լիակատար հրադադարի։

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ