Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՀՀԿ մարզային ԵԿ ներկայացուցիչները մասնակցել են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված եռօրյա ծրագրին

ՀՀԿ մարզային ԵԿ ներկայացուցիչները մասնակցել են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված եռօրյա ծրագրին
20.02.2017 | 13:23

Փետրվարի 17-19-ը «Հայաթ Փլեյս» հյուրանոցում անցկացվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Նոր Սահմանադրության հեռանկարներն ու մարտահրավերները 2017 թ. խորհրդարանական ընտրությունների համատեքստում» խորագրով ծրագիրը մարզերի ՀՀԿ-ական երիտասարդների համար:

Ծրագրին մասնակցել են ՀՀԿ մարզային երիտասարդական կազմակերպության շուրջ 20 ներկայացուցիչներ:

Ծրագրի մեկնարկին երիտասարդներին ողջունել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և կարևորել նման ծրագրերի անցկացումը հատկապես ընտրական գործընթացների շրջանում՝ դրանց շարքում առանձնացնելով Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցը:

Ծրագրին ներկա են եղել նաև ԿԱՀ «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի գիտաշխատող Բենիամին Ֆրիկեն և ԿԱՀ տարածաշրջանային ծրագրի նախագծի ղեկավար Լիանա Մարուքյանը:

Թեմատիկ հատվածը մեկնարկել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դասախոսությամբ, որը հիմնականում վերաբերել է գաղափարների և տեղեկատվության տարածմանը տեղեկատվական տարբեր աղբյուրների միջոցով: ՀՀԿ փոխնախագահը անդրադարձ է կատարել տարբեր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին, խոսել համացանցային քարոզարշավի, նախընտրական քարոզարշավի բովանդակության և պոպուլիզմի մասին:

Նախընտրական շտաբերում տարվող աշխատանքների մանրամասներին երիտասարդներին ծանոթացրել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Հաջորդիվ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ Նվարդ Մելքոնյանը մասնակիցներին ներկայացրել է քաղաքական իմիջմեյքինգի հիմնական տարրերը, որին հաջորդել է խմբային աշխատանքներով արդյունքների ներկայացումը:

Ծրագրի եզրափակիչ օրվա ընթացքում հռետորական արվեստի հիմունքները, հանրային խոսքի և հարցազրույցների արվեստը երիտասարդներին ներկայացրել է ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Վերջին դասախոսությունը՝ ինֆոգրաֆիկան որպես ընտրական քարոզչական գործիք թեմայով, վարել է www.infographics.am կայքի հիմնադիր, գրաֆիկական դիզայներ, բլոգեր Սեդրակ Մկրտչյանը:

Ծրագիրն ավարտվել է արդյունքների ամփոփմամբ և մասնակիցներին հավաստագրերի հանձնմամբ:

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ