Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա առայժմ միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Ղարաբաղում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա առայժմ միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Ղարաբաղում
20.02.2017 | 13:43

Հայաստանի տարածքում փետրվարի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-21-ին միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում կբարձրանա 7-9 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի: Երևանում փետրվարի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է: Լեռնային Ղարաբաղի ավտոճանապարհներհին տեղ-տեղ մերկասառույց է: Փակ են Մարտակերտի շրջանի Մեհմանա և Շուշիի շրջանի Քեյսավան համայնքների ավտոճանապարհները:


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ