Այսօր Լեռնային Ղարաբաղում անցկացվում է սահմանադրական հանրաքվե:
Նախնական տվյալներով՝ քվեարկողների թիվը 102 հազար է: Ստեղծված է 280 ընտրատեղամաս և ընտրական կենտրոններ, այդ թվում՝ Երևանում Ղարաբաղի ներկայացուցչության շենքում:
Նախագծով ենթադրվում է պահպանել և հզորացնել նախագահական կառավարումը, կփոխվի նաև պետության անունը՝ Արցախի Հանրապետություն: Նախագիծը համաժողովրդական քննարկման է դրվել դեռ անցյալ տարվա գարնանը: