Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսում են ԱՄՆ-ում ՌԴ դեսպանին

ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսում են ԱՄՆ-ում ՌԴ դեսպանին
20.02.2017 | 22:48

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսում են Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակին: «Սկանդալի հետ կապված, որը ծագել էր ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական գեներալ Ֆլինի շուրջ, ամերիկյան հատուկ ծառայությունները լրագրողներին պաշտոնապես, չնայած անանուն, հայտարարել են, որ մեր դեսպան Կիսլյակի կոմունիկացիաները, ինչպես իրենք արտահայտվել են, գաղտնալսվում են:

Այդ թվում նրա զեկույցները՝ ուղղված Մոսկվային, թե նա ինչ է անում Վաշինգտոնում՝ իր պարտավորվածությունները կատարելիս»,- ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ