Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովն առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այցի մանրամաները շաբաթ օրը Մոսկվայում քննարկել են ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը և Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-բյուլ օղլին: Մամեդյարովի մոսկովյան այցի հստակ ժամկետներն ու օրակարգը առայժմ չեն հրապարակվում:
«Բացի այդ, Ադրբեջանն ու Մոսկվան ապրիլի 4-ին պատրաստվում են նշել դիվանագիտական հարաբերություների հաստատման 25-ամյակը»,- հաղորդում է «Թուրան» գործակալությունը: