ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սոչիում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ չի նախատեսվում: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է.
«Որքանով մեզ հայտնի է, Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում է մասնավոր այցով: Մոտ օրերս պետությունների նախագահների գրաֆիկները հագեցած են, Պուտինը նման հանդիպում չի պլանավորում: Միևնույն ժամանակ, անկասկած, շարունակվում է Ռուսաստան-Բելառուս բարձրագույն պետական խորհրդի անցկացման ժամկետների համաձայնեցման ուղղությամբ աշխատանքը»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով Պուտինի և այս օրերին Սոչիում գտնվող Լուկաշենկոյի հանդիպման հնարավորության մասին հարցին: