Հայաստանի տարածքում փետրվարի 21-22-ին, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն:
Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը էապես չի փոխվի, փետրվարի 23-25-ին կբարձրանա 10-15 աստիճանով: Երևանում փետրվարի 21-22-ին, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 23-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է թույլ ձյուն:
Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է: Արարատի մարզում մառախուղ է:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: