Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Իրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
21.02.2017 | 14:35

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հակաիրանական հայտարարությունների առնչությամբ Իրանում Թուրքիայի դեսպան Ռեզա Հաքան Թեքինը կանչվել է ԱԳՆ, հաղորդում է իրանական «Թաբնաք.իր» կայքը:


Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Բահրեյն այցի ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, ասել էր. «Իրաքում կան կրոնական և ազգային տարաձայնություններ, այնտեղ նաև ձևավորվել են ինչպես պարսկական ազգայնականություն, այնպես էլ անջատողական շարժումներ, դրանց դեմը պետք է առնել»: Իրանական «ՄԵՀՐ» գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին, նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով թուրք-իրանական հարաբերություններում վերջին շրջանում առաջացած լարվածությանը, ասել է. «Հուսով ենք` Թուրքիայի քաղաքական գործիչներն Իրանի վերաբերյալ իրենց հայտարարություններում ավելի զգույշ և կշռադատված կլինեն: Թուրքիայի հարցում Իրանը դեռ համբերելու է, սակայն համբերությունն էլ սահման ունի»:

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ