Ֆրանսիական ոստիկանությունը խուզարկություն է սկսել Մարին լը Պենի գլխավորած «Ազգային ճակատ» կուսակցության շտաբ-բնակարանում, հայտնում է Reuters-ը։ Իրավապահների խոսքով՝ պատճառը ԵՄ հիմնադրամների գումարների ոչ նպատակային օգտագործման գործի հետաքննությունն է։ «Ազգային ճակատի» ղեկավարությունը կտրականապես հերքում է մեղադրանքները։
«Ակնհայտ է, որ դա մեդիա-գործողություն է, որի նպատակը նախագահական արշավի ընթացքի վրա ազդելն է»,- ասվում է կուսակցության հայտարարությունում։
Ավելի վաղ մեքենայությունների դեմ պայքարի հարցերով եվրոպական բյուրոն հայտարարել էր, որ Լը Պենը ձևականորեն աշխատանքի է ընդունել երկու մարդու՝ որպես օգնականներ, ովքեր ընդհանուր առմամբ ստացել են մոտ 350 հազար եվրո։ Եվրախորհրդականները պահանջել են Լը Պենից վերադարձնել այդ գումարը համաեվրոպական գանձնարան։